My condolences to Armen's family and friends on this 1st year anniversary of his untimely death. Not only was his death a huge loss to those who knew, loved and respected him, but also to the civilized people of the world.
Armen, you are missed and will never be forgotten.
May you rest in peace knowing that what you started will be continued to its conclusion.
Anush Gasparyan says:
September 14, 2013 at 9:58 am
Մարտո Սողոմյան
Մեր Դիլոն միշտ պայքարի, չարքաշ աշխատանքի եւ լավատեսության ախոյան էր։ Հնարավոր չի նրան հիշել առանց հիշելու նրա ժպիտը եւ ոգեւորությունը։ Նա միշտ հավատում էր, որ հնարավոր է նվաճել ավելին, լուծել բարդ խնդիր, եւ հետեւողական ջանքերով դա անում էր։ Բայց ամենակարեւորը Դիլոն իր գիտելիքը, իր հորինած լուծումները սիրով եւ հաճույքով կիսում էր գործընկերների հետ։ Դա նրա երջանկությունն էր։ Հիշում եմ, երբ նրան ծանոթացա 1993 թվին, նա Ազատության գլխավոր թղթակիցն էր Երեւանում։ Այդ դժվար եւ խավար պայմաններում Դիլոն աշխատում էր անսահման եռանդով, իր ինքնաշարժի մարտկոցով լիցքավորում ձայնագրիչները, որպեսզի ինքը եւ մյուս ընկերները կարողանան նյութ պատրաստել։ Նա իր էությամբ կյանք էր տալիս բոլորին, նյութապես օգնում իր ազգականներին, նրանց հրավիրում Պրահա, տանում տեսարժան վայրեր, առնում լավ նվերներ եւ ինքը ուրախանում նրանց ուրախությունից։ Հաճախ ասում ենք, ափսոս, լավերը շուտ են գնում, կարծես սպառում են իրենց կյանքի վառելիքը, քանի որ միշտ օգնում են ուրիշներին, իրենց կյանքից տալիս են շրջապատին։ Ավաղ մեր Արմեն Դիլանյանն էլ այդպես վաղաժամ մեկնեց։ Բայց իր կյանքում ուրիշներին մատուցեց շատ ավելին, քան հարյուր հարուստ մարդ, որ լողում են դեպի իրենց լիճը, ինչպես ասում էր իմ սիրած բանաստեղծ Սեւակը։
Մարտո Սողոմյան, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության նախկին տնօրեն,
ռադիոկայանի մարկետինգի բաժնի պաասխանատու
*****
Գնել Նալբանդյան
Իմ սիրելի ընկեր Արմենը կենսուրախ մարդ էր, սիրում էր իր կնոջը, իր ընտանիքը, իր ընկերներին, իր հայրենիքը: Երկար տարիներ իր կյանքը նվիրեց Ազատություն ռադիոկայանին - իր համար հարազատ դարձած հարյուր հազարավոր մարդկանց ազնվորեն ու անաչառ պատմելով և լավը, և վատը: Իմ սիրելի ընկեր Արմենը ապրեց իր շրջապատին անմնացորդ նվիրումով ու այդպես էլ հեռացավ մեզնից` մինչև վերջին վայրկյանը կրելով բոլորի հանդեպ պարտավորությունների ծանր բեռը: Իմ սիրելի եղբայր Արմեն. ես, իմ կինը, իմ երեխաները, քեզ ճանաչող բոլորս միշտ կհիշենք քեզ:
Գնել Նալբանդյան, «Ազատություն» ռադիոկայանի նախկին թղթակից
*****
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան
Սգակիր բարեկամներ,
Ցավով տեղեկացա հայտնի լրագրող Արմեն Դիլանյանի անժամանակ մահվան մասին եւ խորին ցավակցություններս եմ հայտնում նրա հարազատներին, մերձավորներին ու գործընկերներին:
Լավ մարդու, անաչառ լրագրողի եւ իր գործի բարձրակարգ մասնագետի կորուստը ծանր է ոչ միայն ընտանիքի, այլեւ ողջ հասարակության համար: Նրա անձը միշտ ներդաշնակ էր իր աշխատանքին,
իր գործունեությանը, եւ դրանով էլ սիրելի էր շրջապատի մարդկանց:
Երկնային խաղաղություն իր հոգուն եւ հիշատակն` անմար:
Վշտակցաբար` Րաֆֆի Կ. Հովհաննիսյան, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ ԱԺ պատգամավոր
*****
Վահրամ Աթանեսյան
Արմեն Դիլանյանին հանդիպելու բախտ չեմ ունեցել: Մեր ծանոթությունը հեռակա էր:
Եբր «Ազատություն» ռադիոկայանի թղթակից էի Ստեփանակերտում, ինքը Պրահայում էր: Տարիներ հետո անծանոթ հեռախոսահամարից զանգ ստացա: Ինքն էր` Գլենդեյլից: Տեղի հայկական հեռուստատեսությամբ հաղորդում էր վարում: Լեռնային Ղարաբաղի հարցով հարմար էր գտել դիմել ինձ: Երբ <Ազատություն> ռադիոկայանի կայքէջում կարդացի, որ Արմեն Դիլանյանը վախճանվել է, ցնցվեցի: Նույն պահին, սակայն, ականջիս հնչեց նրա հազվագյուտ ձայնը` եթերում «Ազատություն» ռադիոկայանն է, խոսափողի մոտ է Արմեն Դիլանյանը...
Ցավակցում եմ իմ գործընկերոջ ընտանիքին, մերձավորներին, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության աշխատակիցներին։
Վահրամ Աթանեսյան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի պարգամավոր, «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող
*****
Աննա Իսրայելյան
Երբ նոր էր ստեղծվում Ազատություն ռադիոկայանի Երեւանի գրասենյակը՝ այն տեղակայված էր Արմենի տանը: Եվ իր, եւ իմ նյութերն էլ ինքն էր ձայնագրում: Եվ ամեն անգամ ձայնագրելուց առաջ մի զվարճալի անեկդոտ էր պատմում ու աչքերը չարաճճի կկոցելով հրահանգում՝ «դե հիմա լուրջ կարդա»: Հեռու է հիմա ինձնից իմ ընկերը: Ու թեեւ սարսափելի ցավոտ է, որ չեմ կարողանալու նրան վերջին հրաժեշտը տալ, ինձ համար մխիթարանք եմ հորինել՝ հիշողությանս մեջ կմնա այնպիսին, ինչպիսին միշտ տեսել եմ՝ զվարճալի պատմությունները շուրթերին, աչքերի մեջ՝ չարաճճիություն:
Աննա Իսրայելյան
«Առավոտ» օրաթերթի եւ «Ազատություն» ռադիոկայանի թղթակից
*****
Դիեգո Կարամանուկյան
Մահը մերն է, մենք մահինը, ասել է մեծ բանաստեղծ Հովհանես Թումանյանը, մեր Դիլոն չի հեռացել, նա ապրում է իր ընկերների եւ բարեկամների հուշերում, ազնիցվ եւ պրոֆեսիոնալ անձնավորություն, որ ունի իր անուրանալի տեղը հայոց աշխարհի մամուլում, հատկապես ռադիոյում։ Հեռավոր Ուտրուգվայից մեր զորակցությունը նրա ընտանիքին եւ ինկերներին։
Դիեգո Կարամանութկան, Ուրուգվայի «Արաքս» ռադիոկայանի տնօրեն, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից
*****
Արամ Վանեցյան
Սիրելի Արմեն
Դիլո ջան, դժվար է պատկերացնել, թե ինչու գնացիր։ Սակայն գիտեմ, որ գնացիր լավն ու վատն իրարից տարբերակելու, դժվարություններդ ու հոգսերդ միայն ժպիտով ու կատակներով քողարկելու ու այդ ամեն ինչը հոգուդ մեջ պահելու պատճառով։ Դու ուժեղ կամքի ու հոգու տեր էիր, դու լավ զավակ էիր ու արտակարգ ծնող։ Այժմ միայն համբերությունն է ծնողներիդ ու Աննայի միակ միջոցը, հպարտությունը՝ զավակներիդ։ Թող հպարտանան, որ ունեցել են քո պես հայր։ Դիլո ջան, միշտ ապրիր նրանց հոգիներում։ Ուժ տուր նրանց։
Հանգի՛ստ ննջիր եղբայրս։
Արամ Վանեցյան
«Ազատություն» ռադիոկայանի նախկին թղթակից, «Ամերիկայի ձայնի» թղթակից, Վաշինգթոն
*****
Մարկ Գրիգորյան
Արմեն Դիլանյանը ազնվագույն անձնավորություն էր, բարձրակարգ լրագրող: Ինձ բախտ է վիճակվել ճանաչել Արմենին քսանհինգ տարուց ավելի: Ինձ համար հա միշտ եղել է և կմնա բարի,
իմաստուն, խոհեմ ու ազնիվ ընկեր: Աստված թողլուսավորի նրա գեղեցիկ հոգին:
Մարկ Գրիգորյան
BBC, Լոնդոն
*****
Բորիս Նավասարդյան
Մեծ վիշտ էս ապրում, երբ կյանքիծ հեռանում են մարդիք, որոնք դեռ շատ բան կարող էին անել հայրենիքի եւ մասնագիտւթյան համար: Արմենը պատկանում էր ռոմանտիկների այն սերնդին եւ միջավայրին, որը լավ գիտակցել էր, ինչ է Խորհրդային Միություն ու գնահատում էր 20 տարի առաջ մեր երկրին բաժին հասած թանկարժեք հնարավորությունը նոր կյանք կառուցելու համար: Մենք կորցրեցինք եւս մեկ հոգու, ով իր անձնական հեղինակությամբ եւ լրագրողի տաղանդով կարող էր համակերպվելուց , հարմարվելոից հետ պահել երիտասադրներին, որոնք բացի այսօրվա Հայաստանից այլ հայրենիք չեն տեսել եւ բավարար չափով չեն գիտակցուն, ինչպիսին պարտավոր ենք ունենալ: Սակայն հույսն ու հավատը մարդուց ավելի երկար են ապրում, եւ այս տխուր օրը ուզում եմ հավատալ, որ Արմենի երազանքները իրականություն կդառնան:
Բորիս Նավասարդյան, Երեւանի մամուլի ակումբ
*****
Շուշան Ղազարյան
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այս օրերին, Արմեն Դիլանյանի ունկնդիրները անկեղծ ցավով են արձագանքում նրա անժամանակ կորստի մասին գուժող անսպասելի լուրին։ «Արմենին սպանեց այս մարդասպան հայկական «գաղութը», եւ պատահական չէ, որ դա տեղի ունեցավ ապրիլի 24–ի օրը»,– գրել է քաղաքական գործիչ Արմեն Զատիկյանը Լոս Անջլեսից։ «Ի՞նչ է նշանակում սպանել լրագրողին»,– տարակուսանքով հարցնում է Արմեն Դիլանյանի ունկնդիրներից Նադյա Դանիելյանը Վանաձորից։ Ես պատասխանեցի նրան. «Լրագրողին կարող է սպանել անգործությունը, պարապությունը, անպիտանության անարդար զգացումը։ Երբ լրագրողի տաղանդն ու նվիրումը, անկարելի սերը չեն ուզում նկատել, անտեսում են։ Սկզբում մեռնում է հոգին, իսկ սիրտը երկար սպասեցնել չի տալիս։
Երբ վերջին անգամ Գլենդելում տեսա Արմենին, շատ էր փոխվել։ Առաջվա խանդավառ, կյանքին, իր գործին սիրահարված, ծրագրերով ու անելիքներով եռուն մարդը չկար։ Աշխատում էր, ինչպես ինքն էր ասում՝ «ծերերի մանկապարտեզում», ծերացած էր ու կոտրված։ Հոգին կարծես հեռացել էր, եւ սիրտը երկար սպասեցնել չտվեց։ Մի երկու-երեք ամիս առաջ նկատեցի, որ չի երեւում սոցիալական ցանցերում։ Չի արձագանքում իմ այս կամ այն մեկնաբանությանը։ Նամակ գրեցի, չպատասխանեց։ Զանգահարեցի տուն եւ իմացա ահավորը. հունվարի երկրորդ կեսին, հեռուստատեսային իր վերջին, հրաժեշտի հաղորդումից հետո, անջատել էր ամեն բան, հեռացել էր սոցիալական ցանցերից, փակել «ֆեյսբուքը», էլեկտրոնային փոստը, անջատել էր «Սքայփը» ու... փակել հաշիվները իր իմացյալ կյանքի հետ ու .. ինչ-որ տաքսի, թե լիմուզին էր քշում։ Որ ընտանիք պահի։ Ու ապրիլի 24-ին, վերջին ուղեւորին չհաջողեց տեղ հասցնել։
Արմենին սպանեց հայկական անտարբերականության ծթրած մթնոլորտը, տաղանդի հանդեպ ներքին արժեք չունեցող մարդկանց նախանձն ու չկամությունը։ «Ես չեմ պատկերացնում, որ Գլենդելում էլ են այդպես վարվում արդարության նկատմամբ։ Բա տարբերությունը ո՞րն է մեր երկրի ու ԱՄՆ–ի», – զարմացած հարցրեց «Ֆեյսբուքի» մեր ընկերուհի, Արմեն Դիլանյանի հաղորդումների մշտական ունկնդիր Նադյա Դանիելյանը Վանաձորից։
«Այդ երկիրը կապ չունի հայկական գաղութի հետ»,– պատասխանեց Արմեն Զատիկյանը Գլենդելից. «Հայերը որ երկիր էլ որ գնան, ստեղծում են իրենց՝ «հայկական գաղութը» եւ ապրում են իրենց՝ «հայկական օրենքներով», Արմեն Դիլանյանի նման ազատախոհ ու ազնիվ մարդիկ շնչահեղձ են լինում այդ համակենտրոնացման ճամբարում եւ դառնում ավելորդ, իսկ ասածդ տարբերությունն ընդամենն այն է, որ ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է, ՄԵՆՔ ՔԻՉ ԵՆՔ ՈՒ ՔՉԱՑՆՈՂ»։
Իսկապես։ Մենք շատ ենք անփույթ միմյանց հանդեպ։ Եվ կորցնելուց հետո, միայն, ավաղ, այսպես մեծարում ենք, ափսոսում, ապրելով մեղքի ու ապաշխարության ծանր զգացում։ Արմեն Դիլանյանը ընդամենը մեր մի կաթիլ սիրո կարիքն ուներ, եւ այդ դեպքում, միգուցե մենք այս տխուր արարողության առիթը չունենայինք։ Շնորհակալություն։
Լրագրող Շուշան Ղազարյանի ուղերձը, Պրահա, Սուրբ Եղիայի եկեղեցի, 29.04.2012
*****
Ռուզան Խաչատրյան
Երբ երկար ժամանակ ապրում ու աշխատում ես օտար քաղաքում, գործընկերդ դառնում են քո ընտանիքը: Ամենօրյա ուրախությունդ, տխրությունդ, վեճդ ու մխիթարությունդ իրենք են. միայն իրենք: Դիլոն մեր ընտանիքի անդամն էր: Դրանից էր, որ ձայնագրված ժապավենները կտրել-կպցնելով մոնտաժելուց սկսած՝ մինչև որ գինին՝ որ մթերքի հետ գործածելը, իրենից եմ սովորել: Կյանքի սիրահար ու հումորի վարպետ էր, իսկ բարձր ադրենալինի համար խելքն իրենը չէր: Ոնց էր ոգևորվել, երբ եթերի համար նախօրոք պատրաստված հաղորդման հսկա «բոբինան» դեռ Մյունխենում առաջին անգամ եթերի ժամանակ կանգնեցրեց, և ուղիղ եթեր մտավ: Կարծեմ՝ կաթողիկոսի ընտրություններ էին: Ուզում եմ, որ իմ հիշողությունների մեջ Դիլոն մնա այդպես ոգևորված ու հաղթական և ոչ՝ թևաթափ, ինչպիսին «Ռադիոլուրին» գրած նամակում էր...
Ռուզան Խաչատրյան, «Ազատություն» ռադիոկայանի նախկին թղթակից, «Կենտրոն» հեռուստակայանի լրագրող